211652_close_icon
views-count2100 դիտում article-date 21:51 29-01-2016

Հայոց Բանակի օրվան նվիրված միջոցառում` Թբիլիսիում

Հունվարի 27-ին Թբիլիսիում կազմակերպվել էին միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի 24-րդ տարեդարձին: Դեսպանության անձանակազմը` դեսպան Յուրի Վարդանյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի պաշտոնեության, հոգևոր դասի և թբիլիսահայ ներկայացուցիչների մասնակցությամբ, հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ զետեղեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված հայազգի գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի շիրիմներին: Նույն օրը Թբիլիսիի «Սամի Սաուկունե» հանդիսասրահում կազմակերպվել էր ՀՀ ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին մոտ 150 հրավիրյալ, այդ թվում` Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Էբրալիձեն և Աննա Դոլիձեն, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ԳՇ պետի 1-ին տեղակալ, գնդապետ Օմար Բեգոիձեն, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կարևորագույն վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանում հավատարմագրված տարբեր երկրների դիվանագետներ և ռազմադիվանագիտական կորպուսը, վրաց ռազմական փորձագետների և ԶԼՄ-ների, համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառման մեկնարկին ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց օրվա խորհուրդը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորմանը և հայ-վրացական դարավոր զինակցությանը: Ելույթ ունեցավ նաև Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ով կարևորեց երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը և իր ջերմ շնորհավորանքները հայտնեց ՀՀ ԶՈՒ տարեդարձի կապակցությամբ: Առանձնահատուկ նշվեց, որ անգամ հեռավոր Աֆղանստանում հայ և վրաց զինծառայողները համատեղ ծառայություն են իրականացնում միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում և դրսևորում փոխգործակցության օրինակներ:

Նմանատիպ նյութեր