Արագածի փրկարարները 38-ամյա հիվանդ կնոջը ամենագնացով 3 կմ տեղափոխելով` հասցրել են բժիշկների մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հունվարի 28-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել Արագած բժշկական կենտրոնից, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Միջնատուն գյուղ, սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության մեքենան չի կարողացել հասնել այնտեղ, որտեղ կար ծանր հիվանդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել Արագածի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Դերեկ-Միջնատուն` 3 կմ ճանապարհահատվածով, ամենագնացով (Բուռան) գյուղից շտապօգնության ավտոմեքենայի մոտ են բերել նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Նարինե Ալոյանին:
Ն. Ալոյանը տեղափոխվել է Ծաղկահովիտի բժշկական կենտրոն: