211652_close_icon
views-count1588 դիտում article-date 14:03 29-01-2016

Դեսպան Ադոնցի հանդիպումը Իսպանիայի Սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոյի հետ

Հունվարի 28-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Իսպանիայի Սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոյի հետ: Դեսպան Ադոնցը շնորհավորեց Պիո Գարսիա-Էսկուդերոյին Իսպանիայի Սենատի նախագահի պաշտոնը վերստանձնելու կապակցությամբ և փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձան երկու պետությունների միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարներին` կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում:

Նմանատիպ նյութեր