211652_close_icon
views-count7643 դիտում article-date 09:13 29-01-2016

Ով է իրականում Լեւոն Տեր-Պետրոսյանին վիրահատված բժիշկը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը աչքալուսանք է տվել ու նշել. «հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ»: Ավելին վերջիններս հավաստիացրել են, որ առաջիկ 20 տարիների ընթացքում 71-ամյա Տեր-Պետրոսյանի կյանքին և աշխատունակությանը վտանգ չի սպառնում: «Իրավունքին» հաջողվել է որոշ հետաքրքիր մանրամասներ պարզել Լ. Տեր-Պետրոսյանի աղիքային քաղցկեղի վիրահատության ենթարկած բժիշկներից մեկի մասին՝ ազգությամբ հայ Գալուստ Յուքարի: Նախ նշենք, որ նա ծնվել է այժմյան Թուրքիայի Սիվաս (Արևմտյան Հայաստան, Սեբաստիա) քաղաքում, որտեղ մինչև 1915 թվականն ապրում էին հայեր: Եվ բժշկական կրթությունը նույնպես ստացել է Թուրքիայում: Ապրելով ԱՄՆ-ում և անգլերենից բացի տիրապետելով և թուրքերենին, և հայերենին, ասում են, որ նա իր հայ հիվանդների հետ շփվում է մայրենի լեզվով: Բայց հավանաբար, միայն սա չէ պատճառը, որ Լ. Տեր-Պետրոսյանը հենց Յուքարին է ընտրել բժիշկ: Եվս մեկ հետաքրքիր փաստ է մեզ հայտնի դարձել. նախորդ տարի լույս տեսած ամսագրերից մեկում, որի հենց առաջին էջում իր ողջույնի խոսքն է ասել ՀՀ երկրորդ նախագահի կինը՝ Բելլա Քոչարյանը, անդրադարձ կա նաև Գ. Յուքարին: Ուստի՝ չի բացառվում, որ առաջին նախագահի գրասենյակին բժշկի ընտրության հարցում օգտակար են եղել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի խորհուրդները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր