Այսօր «Չելենջեր» տիեզերանավի կործանման 30-րդ տարելիցն է. ֆոտոշարք
ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի ուսումնասիրության գործակալությունը նշել է «Չելենջեր» տիեզերանավի կործանման 30-րդ տարելիցը։ Աղետի հետևանքով 30 տարի առաջ զոհվել էին տիեզերանավի անձնակազմի բոլոր 7 անդամները։
«Չելենջեր» տիեզերանավը կործանվել էր 1986 թվականի հունվարի 28-ին, արձակվելուց 73 վարկյան անց։ Վթարի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել կրող հրթիռի անսարքության պատճառով։
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: