211652_close_icon
views-count1348 դիտում article-date 19:42 28-01-2016

Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արագյուղ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ են Արագածոտնի մարզի Շենկանի համայնքի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները: Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արագյուղ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [/color] ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր