15689 դիտում
18:26 28-01-2016
Ողբերգական դեպք Երևանում. գործարանի չգործող պահակակետում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած դի. ինքնությունը ճշտվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մասիսի փողոցում գտնվող չգործող գործարանի պահակակետը այրվում է և կան կասկածներ, որ ներսում մարդ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները` Երևանի շտապօգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը, ինչպես նաև թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ժամանել է նաև ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Գասպարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցի թիվ 30 հասցեում գտնվող, Էլեն Գաբրիելյանին պատկանող տարածքի չգործող պահակակետում ամբողջությամբ հայտնաբերվել է դի:
Այս պահին հնարավոր չէ պարզել դիակի ինքնությունը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժի քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+