Անգլիական Լիգայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին» և դուրս եկավ եզրափակիչ:
Սակայն մանչեսթերցիների հաղթանակը մթագնեց թիմի առաջատար կիսապաշտպան Քևին դե Բրյույնեի ծանրագույն վնասվածքը, որը նա ստացավ 2-րդ խաղակեսի խաղայից դրվագներից մեկում:
Նախնական տվյալներով, Դե Բրյույնեն ծնկի կապանների վնասվածք է ստացել, ինչը նշանակում է, որ նա ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ոչ միայն մրցաշրջանի մնացած հատվածը, այլ նաև ամռանը Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ը, որտեղ նա պետք է խաղար Բելգիայի հավաքականի կազմում: