211652_close_icon

Իրանի նախագահը ժամանել է Փարիզ

views-count2552 դիտում article-date 11:14 28-01-2016
Իրանի նախագահ Հասան Ռուհանին երեկ երեկոյան ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, հաղորդում է IRNA-ն: Ռուհանին ու Լարշեն աջակցել են երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակի բարձրացմանն ուղղված գաղափարին: Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունները: Իրանի նախագահը միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագիրն անվանել է նշանակալից և կարևոր իրադարձություն աշխարհի քաղաքական պատմության մեջ՝ հավելելով, որ այն ևս մեկ անգամ հաստատում է դիվանագիտության ու բանակցությունների մեծ դերը:

Նմանատիպ նյութեր