2 շաբաթ առաջ անհետ կորած 25-ամյա Վրեժը վերջերս է նշանվել
2 շաբաթ առաջ անհետ կորած Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի 25-ամյա բնակիչ Վրեժ Օհանյանը սիրած աղջիկ ունի եւ վերջերս է նշանադրվել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցու մասաց Անգեղակոթի գյուղապետ Արմեն Խաչատրյանը:
Երիտասարդի գտնվելու մասին ոչ ծնողները, ոչ նշանածը լուր չունեն եւ մինչ օրս նրան տեսնողներ էլ չեն եղել: Ավելին, Վրեժը խնդիրներ չի ունեցել, տնից հեռու գնալու սովորույթ՝ եւս: Պարբերաբար մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, բայց առանց հարազատներին տեղյակ պահելու տանից ոչ մի տեղ չի հեռացել:
Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 14-ին Վրեժ Օհանյանի նկատմամբ, որպես անհետ կորածի, ոստիկանությունը հայտարարել է հետախուզում: Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։