Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Հունվարի 27-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 27-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 27-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Էվոյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
«1-03» ծառայության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:
***
Հունվարի 27-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: