Հովհաննես Շիրազի կատակներից
Մի անգամ Հովհաննես Շիրազը կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ:
Վերջինս փորձում է կատակել և ասում է.
— Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:
— Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:
Մի անգամ Շիրազին հարցնում են.
— Վերջերս ինչո՞ւ չեք մասնակցում Գրողների միության ժողովներին:
— Եթե Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը:
Մի անգամ Հովհաննես Շիրազին հարցնում են.
- Վարպետ, ինչո՞ւ եք կանանց այդքան շատ սիրում:
- Որովհետև կանանց վրա էլ Մասիս կա,- պատասխանում է Շիրազը...


