Այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումն անցկացվել է առանց Վան Գալի
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» առավոտյան մարզումն անցկացրել է Ռայան Գիգզի ղեկավարությամբ:
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մարզումներին չի եկել
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:2 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/26/73790/]պարտվեց[/url] «Սթոք Սիթիին» և դա մանկունյանցիների 4-րդ անընդմեջ պարտությունն էր:
Կա տարբերակ, որ Լուի Վան Գալի պաշտոնանկության դեպքում թիմը մինչև մրցաշրջանի ավարտը կգլխավորի Ռայան Գիգզը: