1321 դիտում
20:33 26-01-2016
Հանդիպում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վահե Հարությունյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի խարդախությունների դեմ պայքարի գրասենյակի վարչության ղեկավար տիկին Պետրա Քնյուերին:
Տիկին Քնյուերը հայտնեց, որ Հայաստանի կառավարությունն արժանացել է Եվրոպական հանձնաժողովի` խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի բարձր գնահատանքին` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման համար: Նա նշեց, որ այս հանդիպման նպատակն է` պարզել, թե ոստիկանությունում էթիկայի ինչ նորմեր են սահմանված, դրանց պահպանման ուղղությամբ ինչ միջոցներ են ձեռնարկվում և խախտումների դեպքում ինչ պատժամիջոցներ են կիրառվում:
Վահե Հարությունյանը նշեց, որ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները սահմանված են ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագրքով: Խախտումների դեպքում ոստիկանները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, իսկ կոպիտ խախտումների դեպքերում ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկվում և տույժի տեսակը որոշվում է ոստիկանությունում գործող կարգապահական հանձնաժողովի կողմից, որը գործում է 2013 թվականից և որում ընդգրկված են նաև հասարակական կազմակերպությունների հինգ ներկայացուցիչներ: Ոստիկանության ղեկավարությունը շատ է կարևորում այս հանձնաժողովի դերը, որը վկայությունն է հրապարակային գործելաոճի:
Տիկին Քնյուերը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության կարգապահական հանձնաժողովի առկայության փաստը:
Ամփոփելով հանդիպումը` կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագա համագործակցության վերաբերյալ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2314 դիտում
13:18 21-01-2020
Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն
1197 դիտում
23:29 06-10-2022
Հանդիպում Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1030 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը