211652_close_icon
views-count946 դիտում article-date 10:52 11-03-2026

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն կատարվում են բացառապես ԿԿՀ եզրակացության հիման վրա

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն իսկ կատարվում են բացառապես ԿԿՀ եզրակացության հիման վրա․ ստացվել են առաջին դրական եզրակացությունները։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։
 
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելու գործընթացում ներդրված նոր կարգով թեկնածուները բարեվարքության վերաբերյալ կլրացնեն հարցաթերթիկ, ինչը կգնահատվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ 
 
Արդեն իսկ ներկայացված դիմումների հիման վրա համապատասխան հարցաթերթերը փոխանցվել են հանձնաժողովին, և ստացվել են դրական եզրակացություններ։ Դրական արդյունքների հիման վրա ծառայողները կնշանակվեն համապատասխան պաշտոնների։
 
«Փոփոխությունը կնպաստի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների բարեվարք գործունեության ապահովմանը՝ հնարավորինս կանխելով բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի խախտումները և բարձրացնելով ծառայության նկատմամբ վստահության մակարդակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր