Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին տեղեկությունները:
«Մենք բացարձակապես մտադիր չենք Օբամեյանգին բաց թողնել: Նա մեր առանցքային ֆուտբոլիստներից է», ասել Ցորկը:
Իսպանական լրատվամիջոցները գրել էին, որ «Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր հիմնական խնդիր է համարելու Օբամեյանգին ձեռք բերելը:
Նշենք, որ այս մրցաշրջանում Օբամեյանգը «Բորուսիայի» կազմում անցկացրած 14 խաղում 14 գոլ է խփել: