211652_close_icon
views-count3097 դիտում article-date 14:45 26-01-2016

Գագիկ Ջհանգիրյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան նշանակվելու մասին

ՄԻՊ-ի պաշտոնում Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո որպես չորրորդ ՄԻ պաշտպան, սկսեց շրջանառվել ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունը: Վերջինս այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ խմբակցությունում ՄԻՊ-ի պաշտպանի ընտրություններին մասնակցելու եւ թեկնածություն առաջադրելու հարց չի քննարկվել։ Միաժամանակ առաջարկեց սպասել քննարկումներին, որից հետո նոր պարզ կդառնա՝ իրենք թեկնածու կառաջադրե՞ն, թե՞ ոչ եւ ով կլինի չորրորդ ՄԻՊ-ը:

Նմանատիպ նյութեր