962 դիտում
16:02 26-01-2016
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1976 թ. ծնված Վիտալի Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 109 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և 1 պայթուցիչ, իսկ 1973 թ. ծնված Վանիկ Հ.-ն՝ 7.62 մմ տրամաչափի` 54 և «Կարաբին» տիպի հրազենի 1 փամփուշտ:
***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Արմենակ Տ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 21 փամփուշտ, «ՌԿԳ-3Ե-Մ ՏԳ-45 254-8-61» տիպի հակատանկային նռնակի նմանվող սարք և 1 պայթուցիչ:
***
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Մոսկով Ա.-ն կամավոր հանձնել է «Զաուռ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Սևակ Գ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 54, 7,62 մմ տրամաչափի 71 և 7,62 մմ տրամաչափի գնդացրի 77 փամփուշտ:
***
Ոստիկանության Արարատի բաժնում ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Նարեկ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն, թմբուկավոր ատրճանակ, որը նախատեսված է 5.6 մմ տրամաչափի փափուշտ կրակելու համար, 12.7 մմ տրամաչափի 4 և 7.62մմ տրամաչափի 174 փամփուշտ:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Գևորգ Խ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, կարճեցված փողով 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 123 փամփուշտ:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1976 թ. ծնված Գագիկ Ն.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի` 5, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 5, 7.62մմ տրամաչափի 20 հրացանային փամփուշտ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1514 դիտում
12:35 28-04-2014
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
1331 դիտում
11:56 23-09-2014
Զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են. տեսանյութ
806 դիտում
11:32 25-03-2015
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
Այս բաժնից
1024 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը