1454 դիտում
12:35 28-04-2014
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` 1952 թ. ծնված Էլմիրա Գ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ և 7.62 մմ տրամաչափի 21 փամփուշտ:
***
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` 1958 թ. ծնված Ռազմիկ Ղ.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 162 փամփուշտ:
***
Ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` 1964 թ. ծնված Համլետ Պ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի պահունակ և տարբեր տրամաչափի 42 փամփուշտ:
***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` 1978 թ. ծնված Արմեն Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-Բ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` 1961 թ. ծնված Գրիշա Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 32 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան:
***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` 1982 թ. ծնված Էդգար Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան:
***
Ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` 1962 թ. ծնված Հմայակ Կ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 147 փամփուշտ, գնդացիրի 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտ և «Տրոտիլովայա շաշկա» գրառմամբ տրոտիլային փաթեթ:
***
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` 1953 թ. ծնված Սուրեն Բ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ` դատարկ պահունակով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1268 դիտում
11:56 23-09-2014
Զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են. տեսանյութ
734 դիտում
11:32 25-03-2015
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
921 դիտում
16:19 28-03-2015
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
Այս բաժնից
625 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
934 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան