Փրկարարները փակ դռներ են բացել
Հունվարի 26-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 26-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 26-ին, ժամը 09.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 39ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է (բանալին կոտրվել է փականի մեջ), բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:


