211652_close_icon
views-count6618 դիտում article-date 09:33 26-01-2016

Օդի ջերմաստիճանի անկում է սպասվում

Հանրապետության տարածքում հունվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում` բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 26-28-ին կնվազի 13-15 աստիճանով, 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում հունվարի 26-ին սպասվում է ձյուն, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր