Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանի անկում
Հուլիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 1-2 աստիճանով:
[img]/ups/images/0031882001405921566331621.jpg[/img]
Երևանում հուլիսի 20-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0625393001405921591249119.jpg[/img]