Բարությունը սկսվում է քեզնից. տեսանյութ
ԱՄՆ նահանգներից մեկում տուն վերադառնալու ճանապարհին տղամարդիկ ավտոճանապարհին նկատել էին երթևեկելի գոտում ընկած եղնիկի ձագին:
Նրանք արգելակել էին մեքենան, իջել և մոտեցել եղնիկին` մտածելով, որ այն վիրավոր է:
Բանն այն է, որ եղնիկները, ըստ բնազդի, վտանգության դեպքում անշարժանում են և պառկում գետնին` աննկատ լինելու համար:
Տղամարդիկ զարմացել և միաժամանակ ուրախացել էին, երբ եղնիկին ձեռքերի վրա հասցրել էին անտառ, իսկ վերջինս թռչկոտելով` վազել և անհետացել էր ծառերի մեջ:
Ներկայացնում ենք տեսանյութը: