Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայություններն իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արաբկիր վարչական շրջանի սիրելի բնակիչներ, արդեն երկու օր է, ինչ Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայություններն անձամբ իմ վերահսկողությամբ իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ:
Հաշվի առնելով, որ սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, ինչը կարող է հանգեցնել տեղ-տեղ մերկասառույցների առաջացման, հորդորում ենք լինել առավել զգուշավոր՝ պահպանելով ձմեռային երթևեկության կանոնները:
Քաջատեղյակ եք, աշխատանքները կազմակերպվում են շուրջօրյա գրաֆիկով, ուստի խնդիրների դեպքում կարող եք ահազանգել ոչ միայն Թեժ գծի/011 51 81 88/ հեռախոսահամարով, այլև գրել Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջի միջոցով:
Շնորհակալ ենք մեր բոլոր բնակիչներին ըմբռնումով մոտենալու և մեր աշխատանքներին օժանդակելու պատրաստակամության համար:
[b]Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հ. Անտոնյան[/b]