211652_close_icon
views-count1587 դիտում article-date 19:37 25-01-2016

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նշում է տասնամյակը

Ս. թ. հունվարի 25-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նշում է հիմնադրման տասնամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում` «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել նվագախմբին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանել է ֆրանսիական «7 Արտ Ֆիլմ Մեդիա» ընկերությունը: Ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա նվագախմբի տասնամյակին նվիրված համերգը, որը կղեկավարեն դիրիժորներ Քշիշտոֆ Պենդերեցկին և Սերգեյ Սմբատյանը: Երեկոյին կատարումներով հանդես կգան ջութակահարներ Յուկա Ցուբոյը, Հայկ Կազազյանը, թավջութակահարներ Աստրիգ Սիրանոսյանը, Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին. ծրագրում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Արամ Խաչատրյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու, Ռոդիոն Շչեդրինի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները: Ս. թ. հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցել են մեծանուն դիրիժոր և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նմանատիպ նյութեր