1137 դիտում
12:44 22-08-2014
Google-ը նշել է իր տասնամյակը՝ սկսած այն պահից, երբ նա իր բաժնետոմսերը տեղաբաշխեց բորսայում
The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Google ընկերությունը նշել է իր տասնամյակը՝ սկսած այն պահից, երբ նա իր բաժնետոմսերը տեղաբաշխեց բորսայում: Այդ ընթացքում նրա արժեթղթերի արժեքն աճել է 1294 տոկոսով: Այս մասին վկայում են Nasdaq բորսայի տվյալները:
Google-ը Nasdaq բորսայում սկզբնական հրապարակային տեղաբաշխում է (IPO) իրականացրել 2004 թվականի օգոստոսի 19-ին՝ մեկ բաժնետոմսի գինը սահմանելով 85 դդոլար: Այն ժամանակ Google-ին հաջողվել էր դրա շնորհիվ ներգրավել 1.2 միլիարդ դոլար:
Այդպիսով, եթե ներդրողը IPO-ի ընթացքում Google-ում ներդներ 10.000 դոլար և 10 տարում չբաժանվեր բաժնետոմսերի փաթեթից, ապա ներկայումս նրա կարողությունը կկազմեր 139.458 դոլար: Ամերիկյան ընկերությունների թվում կա միայն 10 ընկերություն, որոնք վերջին տասնամյակում ունեցել են բաժնետոմսերի գնի ավելի ակտիվ աճ:
Այդ ընկերությունների ցուցակը գլխավորում է Keurig Green Mountain ընկերությունը որի բաժնետոմսերն աճել են 7729 տոկոսով: Տեխնոլոգիական ընկերությունների թվում առաջատար տասնյակում են Apple-ը, որի բաժնետոմսերն աճել են 4419 տոկոսով, և Netflix ընկերությունը՝ 2840 տոկոս:
Google-ի շուկայական կապիտալացումը կազմում է 397 միլիարդ դոլար, ինչը նրան հնարավորություն է տալիս տեղ զբաղեցնել աշխարհի խոշորագույն ընկերությունների թվում՝ զիջելով միայն Apple-ին ու Exxon Mobil-ին: Ներկայումս Google-ի տարեկան հասույթը կազմում է 65 միլիարդ դոլար, որով և նա զիջում է միայն 40 ամերիկյան ընկերության:
Նմանատիպ նյութեր
4965 դիտում
12:13 23-08-2018
«Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը բորսայում ռեկորդ են սահմանել
1570 դիտում
20:33 12-12-2023
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Այս բաժնից
1021 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
862 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր