1409 դիտում
16:12 25-01-2016
Հատուկ քննչական ծառայության պետն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության վերաբերյալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի լայն շրջանակ:
Վահրամ Շահինյանը Լուկաս Գասսերի խնդանքով ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները իրավապահ այլ մարմինների համակարգում՝ նշելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է օրենքի հիման վրա ստեղծված, անկախ և գերատեսչական կախվածությունից զերծ նախաքննական մարմին:
Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, իր խոսքում կարևորել է Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ համակարգում նմանօրինակ գործառույթներ ունեցող կառույցի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության միջև ստեղծվող արդյունավետ համագործակցության դիրքորոշումը` քննչական մեթոդիկայի, քննության կազմակերպման և փորձի փոխանակման շրջանակներում:
Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ կողմերը հստակեցրել են համագործակցությունը զարգացնելու ուղղությունները:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3566 դիտում
17:23 21-08-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
1959 դիտում
18:52 19-02-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
Այս բաժնից
712 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան
688 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի