Մեկնարկել է Իրանի նախագահի եվրոպական շրջագայությունը
Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր առավոտյան Թեհրանից մեկնել է Հռոմ, որտեղից կմեկնի Փարիզ: Այցերը տեղի են ունենալու Իտալիայի ու Ֆրանսիայի նախագայների հրավերքների շրջանակում, հաղորդում է IRNA-ն:
Քառօրյա այցի ընթացքում Իրանի նախագահը նախ հանդիպելու է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, իսկ Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այնուհետ Ռուհանին մեկնելու է Վատիկան, որտեղ նրան կընդունի Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին չեղյալ հայտարարվեցին Իրանի դեմ կիրառվող տնտեսական ու առևտրային պատժամիջոցները: