ԱՄՆ-ում աննախադեպ ձնաբքից առնվազն 19 մարդ է զոհվել
ԱՄՆ 11 նահանգներում իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարե: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Վաշինգտոնում դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցությունը, իսկ Նյու Յորքում արգելել են ավտոմեքենաներին երթևեկել փողոցով:
ԱՄՆ մայրաքաղաքի, Նյու Ջերսիի և Նյու Յորքի իշխանությունները կոչ են արել բնակիչներին դուրս չգալ փողոց:
Ներկա դրությամբ մեկուկես օր ձյան տեղումներից հետո մի շարք շրջաններում գրանցվել է մինչև 70 սանտիմետր ձյուն: Մի շարք նահանգներում մոտ 200 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:
Ձնաբքից առնվազն 19 մարդ է զոհվել, որոնցից մեծ մասը` ավտովթարների հետևանքով, որոնք տեղի են ունեցել եղանակային անբարենպաստ պայմաններում:
Ընդհանուր առմամբ, ձնաբքի տարածքում հայտնվել է 85 մլն մարդ` 20 նահանգներից: