211652_close_icon
views-count1937 դիտում article-date 23:53 23-01-2016

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 23.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզի Սևան, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագած գյուղում, Սյունիքի մարզում և Մ2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում ձյուն է տեղում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին առկա է մերկասառույց: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր