211652_close_icon
views-count6087 դիտում article-date 16:08 23-01-2016

Վրաստանի ընդդիմությունը նախագահից պահանջում է ԱԱԽ հատուկ նիստ գումարել՝ «Գազպրոմ»-ի հետ կապված

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դիմել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարելու համար, որպեսզի քննարկեն ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ տարվող բանակցությունները, հաղորդում է apsny.ge-ն: Նշենք, որ Վրաստանը ակտիվ բանակցությունների մեջ է մտել «Գազպրոմ»-ի հետ այն բանից հետո, երբ ընկերությունն առաջարկել է Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման համար գումար վճարել՝ գազի փոխարեն: Նախորդ համաձայնության ժամկետն ավարտվել է 2015 թվականի դեկտեմբերի 31-ին: Միևնույն ժամանակ Վրաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է «Գազպրոմ»-ից կոմերցիոն գնով գազ գնելու մտադրության մասին: «Շարժառիթներից մեկը Իվանիշվիլիի գրպանն է: Այդ անձի և ազգային շահերի և Վրաստանի անվատնգության միջև սուր հակամարտություն է առկա: Դիմում ենք Վրաստանի նախագահին՝ Ազգային անվտանգության խորհրդի հատուկ նիստ գումարելու հարցով՝ քննարկելու համար ակնհայտ սպառնալիքներն ու նրա վնասազերծման ուղիները»,-ասել է կուսակցությունցի ընտրված պատգամավոր Գեորգի Կանդելակին և հավելել, որ իր կուսակցությունը ևս պատրաստ է մասնակցել նիստին:

Նմանատիպ նյութեր