2820 դիտում
15:49 30-01-2016
Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատ է. նա հետազոտության եւ բուժման կարիք ունի. aravot.am
«Ես այցելել, հանդիպել եմ Վահան Շիրխանյանին: Առողջական վիճակն այդքան էլ լավ չի, գանգատներ կան ոտքի հետ կապված, ինքը թրոմբ ունի: Մենք զգուշացրել էինք եւ դատարանում, եւ քննչական մարմիններում, որ բացի թրոմբի խնդրից, նրա ոտքն ավելի վաղ վիրահատվել է եւ երկու երակ հեռացրել էին»,- այս մասին [url=http://www.aravot.am/2016/01/30/652723/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ-ի կողմի ձերբակալված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:
Տիգրան Տեր-Եսայանը նշեց, որ միշտ բարձրացել են առողջության հետ կապված հարցը եւ պահանջել, որ խափանման միջոցը փոխվի, որպեսզի Վահան Շիրխանյանն իր առողջական խնդիրները լուծի. «Մենք պատրաստվում ենք երկուշաբթի միջնորդություն անել քննչական մարմնին: Մի միջնորդության բովանդակությունն այն է լինելու, որ Շիրխանյանն արդեն մեկ ամիս է կալանքի տակ է: Մենք խնդրելու ենք քննչական մարմնին քրեական գործի շրջանակներում, եթե հարցեր ունեն, քննչական գործողության անհրաժեշտության կա, ապա շուտ արվի դա»:
Փաստաբանի խոսքով՝ Վահան Շիրխանյանը չի խուսափում քննչական գործողություններից, հարցերի պատասխանելուց. «Եթե կա այդպիսի գործողությունների անհրաժեշտություն, թող արվի, հետո խափանման միջոցը փոխվի եւ ինքն իր առողջության հարցերով զբաղվի: Մենք որպես խափանման միջոցը փոխելու խնդրանքի հիմնավորում նշել ենք, որ ինքն ազատության մեջ լինելով չի խոչընդոտի քննությանը: Մենք անհանգստացած ենք նաեւ իր առողջությամբ: Չենք ուզում քննչական գործողություններին խանգարել»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2016/01/30/652723/]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
2844 դիտում
09:45 22-11-2016
Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ծայրահեղ է դառնում. «Ժողովուրդ»
3185 դիտում
18:10 28-03-2017
Վահան Շիրխանյանի առողջական վիճակը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Այս բաժնից
499 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
922 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
814 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը