Գերմանիայի Բունդեսլիգա. «Բավարիան» շարունակում է ջախջախել. տեսանյութ
Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի առաջնությունում շարունակում է ջախջախել իր մրցակիցներին:
Հերթական «զոհը» 12-րդ տուրում «Շտուտգարտն» էր, որին «Բավարիան» հաղթեց 4:0 հաշվով: Բոլորը գոլերն էլ գրանցվեցին 1-ին խաղակեսում, որից հետո 2-րդ խաղակեսում մյունխենցիները պարզապես խնայեցին ուժերը:
«Բավարիան» 11-րդ հաղթանակը տարավ և վաստակեց 34 միավոր: 26 միավոր ունի Դորտմունդի «Բորուսիան», որն իր հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 8-ին՝ «Շալկեի» հետ:
Նշենք, որ անցած մրցաշրջանի մրցանակակիրները՝ Լևերկուզենի «Բայերն» ու «Վոլֆսբուրգը» պարտություններ կրեցին՝ համապատասխանաբար «Քյոլնից» (1:2) և «Մայնցից» (0:2):
Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 4:0
Արյեն Ռոբեն, 11, Դուգլաս Կոստա, 17, Ռոբերտ Լևանդովսկի, 37, Թոմաս Մյուլեր, 40