211652_close_icon
views-count1330 դիտում article-date 13:32 23-01-2016

Վարշավայում տեղի է ունեցել «Հանդիպում Հայաստանի հետ» խորագրով միջոցառում

Հունվարի 21-ին Վարշավայի Զիգմունտ Յան Ռումելի անվան հանրային գրադարանում տեղի ունեցավ «Հանդիպում Հայաստանի հետ» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Վարշավայի Զիգմունտ Յան Ռումելի անվան հանրային գրադարանը, «Լեհաստան-Արևելք» և «Լեհաստան-Հայաստան» ընկերակցությունները: Միջոցառման շրջանակներում Հայաստանին նվիրված ծավալուն ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Նա գրադարանի ընթերցողներին ներկայացրեց տեղեկություններ Հայաստանի, Արցախի, հայկական պատմության ու մշակույթի, հայոց լեզվի մասին: Դեսպանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանությանը և հայկական Սփյուռքի ձևավորմանը: Առանձին անդրադարձ կատարվեց Լեհաստանի հայ համայնքի և դրա պատմությանը, Լեհաստանի հասարակական կյանքում հայերի ունեցած դերակատարությանը, Լեհաստանի տարբեր քաղաքներում հայկական հուշարձաններին, ինչպես նաև հայ-լեհական բարեկամական հարաբերություններին: Ելույթից հետո դեսպան Ղազարյանը պատասխանեց միջոցառման մասնակիցներին հուզող բազմաթիվ հարցերի: Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց Հայաստանի մասին տեսաֆիլմ, իսկ Լեհաստանում բնակվող հայ լրագրող «Լեհաստան-Հայաստան» ընկերակցության փոխնախագահ Ռաֆայել Ամիրյանը գրադարանի ընթերցողներին համառոտ կերպով ներկայացրեց տեղեկություններ Հայաստանին և Լեհաստանում ապրող հայերին նվիրված իր նոր գրքի մասին, որը կհրապարակվի առաջիկայում: Դեսպան Ղազարյանը Հայաստանի, Արցախի, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի մասին պատմող բազմալեզու, այդ թվում լեհերեն, մի շարք գրքեր է նվիրաբերել Յան Ռումելի անվան հանրային գրադարանին:

Նմանատիպ նյութեր