211652_close_icon
views-count8632 դիտում article-date 14:41 27-09-2017

Վարշավայում տեղի է ունեցել ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 26-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին, Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, ինչպես նաև Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցուն հատուկ արտոնության շնորհման 650-ամյա հոբելյանին: Ընդունելությանը մասնակցում էին Լեհաստանի Սեյմի պատգամավորներ, սենատորներ, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Լեհաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների բազմաթիվ դեսպաններ, առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, անվանի հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, հոգևորականներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով հիշատակեց երկու երկրների նախագահների շնորհավորական ուղերձները, խոսեց անկախության համար հայ ժողովրդի պայքարի մասին: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության անկախության հետ այս տարի նշվող երկու հոբելյանները լավագույն վկայությունն են հայ-լեհական բարեկամության հարուստ պատմության, փոխադարձ եղբայրական սիրո և հարգանքի: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ Լեհաստանի պատմության մեջ հայերի ունեցած դերակատարությանը՝ հիշատակելով Լեհաստանի հայ համայնքի նշանավոր մշակութային և զինվորական գործիչներին, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամ մեծանուն լեհերին: Միջոցառմանը հայկական երաժշտության կատարումներով հանդես եկավ Լեհաստանի Կալիշ քաղաքում գործող երգչախումբը: Լեհ-հայկական հիմնադրամի կողմից կազմակերպվեց Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո անկացված լեհ նկարիչների՝ Հայաստանին նվիրված գեղանկարչական աշխատանքների մրցույթին ներկայացված նկարների ցուցահանդես:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր