211652_close_icon
views-count1050 դիտում article-date 21:28 22-01-2016

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

Հունվարի 22-ին, ժամը 18.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 105 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հունվարի 22-ին, ժամը 17.51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 17դ շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հունվարի 22-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արագածի 7-րդ թաղամասի թիվ 4բ շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, 3 տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հունվարի 22-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան անցումի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում մոտենալ ու բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին ընկած է եղել 1938 թ. ծնված Լ. Թ.-ը, ով հոպիտալացվել է Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: *** Հունվարի 22-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հունվարի 22-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հունվարի 22-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 52/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքում անօգնական ընկած է եղել 1933 թ. ծնված Ռ. Ա.-ը, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: *** Հունվարի 22-ին, ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սոսեի փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը:

Նմանատիպ նյութեր