211652_close_icon
views-count775 դիտում article-date 15:04 16-09-2014

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում մասնակցում է «Ցամաքային զորքեր-2020» համաժողովին

Ս.թ. սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցում է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին: Միջոցառմանը, որն անցկացվում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո, մասնակցում է ավելի քան 40 պետության ներկայացուցիչ: «Ցամաքային զորքեր-2020» խորագրով համաժողովը նպատակաուղղված է միջազգային ճգնաժամերին արձագանքելու հարցերում զինված ուժերի ներգրավվածության և պատրաստականության շուրջ կարծիքների փոխանակմանը` ի նպաստ փոխըմբռնման բարձրացման, համագործակցության զարգացման և տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր