211652_close_icon
views-count2536 դիտում article-date 14:56 24-07-2021

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայում ռազմական դասընթացներ է անցկացրել շուրջ 400 քուրդ զինյալի համար

Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան ռազմական դասընթացներ է անցկացրել շուրջ 400 քուրդ զինյալի համար, հայտնում է Ahval թերթը։

Դասընթացները, որոնք անցկացվել են Հասաքեյի Աբդ ալ Ազիզ լեռան վրա, տևել են 3 ամիս։ Զորավարժությունների ընթացքում ուշադրություն է դարձվել զենքի կիրառմանն ու գյուղական բնակավայրերի ներթափանցման հմտություններին։

Թուրքիան և Միացյալ Նահանգները Սիրիայում վարած քաղաքականության հետևանքով հաճախ դիվանագիտական բախման մեջ են հայտնվում։Վերջինս աջակցում է «Սիրիայի ժողովրդական ուժերին», որը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Իսկ Թուրքիան պնդում է, որ «Սիրիայի ժողովրդական ուժերում» գերակշռում են իր կողմից չընդունված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դաշնակիցները։

Նմանատիպ նյութեր