1200 դիտում
16:18 22-01-2016
Նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է ԵՊԼՀ-ի կառավարման խորհրդի հերթական նիստին
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը` ԵՊԼՀ կառավարման խորհրդի նախագահի ընտրություն, ԵՊԼՀ ռեկտորի ամենամյա հաշվետվություն, 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականի ներկայացում, 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում:
Բացելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունել է խորհրդի անդամներին` նրանց հորդորելով այս տարի ևս հետևողական լինել բուհի խնդիրների լուծման գործում:
Այնուհետև կառավարման խորհրդի անդամներն անցել են օրակարգի առաջին հարցին` բուհի խորհրդի նախագահի ընտրությանը, որի պաշտոնում կրկին առաջարկվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի թեկնածությունը:
Արմեն Աշոտյանի խոսքով` շուրջ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում Հովհաննես Հովսեփյանը ուշադրությամբ հետևել է բուհի աշխատանքներին, կատարել իրեն վերապահված բոլոր լիազորությունները` նպաստելով բուհի զարգացմանը: Ըստ նախարարի` 2015 թվականի ընթացքում հաջողվել է հաղթահարել բուհի առջև կանգնած մարտահրավերները, այդ թվում` Հովհաննես Հովսեփյանի հետևողական աշխատանքի շնորհիվ: Հովհաննես Հովսեփյանն իր հերթին նշել է, որ լեզվահասարակագիտական համալսարանը հիրավի ձևավորված ավանդույթներով բուհ է, որտեղ աշխատում է հմուտ կոլեկտիվ, սովորում առաջադեմ ուսանողություն: "Այս ընթացքում ծանոթացել եմ բուհի խնդիրներին, իմ ուժերի ներածին չափով մասնակցել դրանց լուծմանը, Վստահ եմ, որ այս տարի համարյա բոլոր բացթողումները կշտկենք, հետևողական կլինենք բուհի խնդիրների լուծման հարցում, կշարժվենք առաջ` հանուն մեր միասնական գործի: Համակարգի արդունավետ կառավարման պարագայում բուհն առաջընթաց և նոր հաջողություններ կարձանագրի",-նշել է Հովհաննես Հովսեփյանը:
Այնուհետև տեղի է ունեցել կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը, որի արդյունքում Հովհաննես Հովսեփյանը միաձայն ընտրվել է խորհրդի նախագահ: Վերջինս շնորհակալություն է հայտնել կառավարման խորհրդի անդամներին` կրկին վստահեցնելով, որ ուսանողների խնդիրները լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Նիստի ընթացքում բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը ներկայացրել է ԵՊԼՀ ռեկտորի ամենամյա հաշվետվությունը, 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականը և 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
ԵՊԼՀ կառավարման խորհրդի նիստում հաստատվել է 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականը և 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Նմանատիպ նյութեր
1011 դիտում
12:56 24-12-2015
Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ կառավարման խորհրդի նիստին
1038 դիտում
18:40 29-11-2022
Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստին
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ