«Ռեալ Սոլթ Լեյքի» սեփականատեր. Մովսիսյանի տեղափոխությանը ռուսական մաֆիան էլ միջամտեց
«Ռեալ Սոլթ Լեյքի» սեփականատեր Դել Լոյ Հանսենը մանրամասներ է հայտնել «Սպարտակի» հետ բանակցությունների մասին` Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերի շուրջ:
Բանակցությունների ժամանակ «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մենեջեր Քրեյգ Վեյբելը ստիպված էր ռուսական մաֆիայի հետ էլ գործ ունենալ` գործարքը ավարտին հասցնելու համար:
Ոչ ոք չէր ցանկանում զիջել, բանակցությունները շատ բարդ էին ընթանում», ասել է Հանսենը:
Նշենք, որ Յուրա Մովսիսյանի ներկայացուցիչ Վալերի Հովհաննիսյան արդեն հերքել է Հանսենի սկանդալային հայտարարությունը` նշելով, որ բանակցություն նորմալ են անցել: