Հենրիխ Մխիթարյանը դարձավ 27 տարեկան. տեսանյութ
Այսօր Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 27-ամյակն է:
Այն, որ Մխիթարյանը այսօր ոչ միայն հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստն է, այլ նաև ուժեղագույններից մեկը Եվրոպայում, ամեն րոպե մեզ հպարտանալու տեղիք է տալիս: Նրա մասնակցությամբ ցանկացած հանդիպման հայ մարզասերները սպասում են մեծ անհամբերությամբ` ակնկալելով, որ Հենոն հերթական անգամ իրենց կուրախացնի արդյունավետ և գեղեցիկ խաղով: Իսկ Մխիթարյանի մոտ դա այս մրցաշրջանում ստացվում է: Տոմաս Տուխելն էր «մեղավորը», թե «մարտկոցները» լիցքավորեց, սակայն այժմ Մխիթարյանի խաղը մեծ բավականություն է պատճառում միլիոնավոր մարդկանց, այդ թվում` Հայաստանի սահմաններից դուրս:
[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը շնորհավորում է Հենրիխին, ցանկանում, որ նա մարզական ասպարեզում նոր բարձունքներ նվաճի և շարունակի մնալ նույնքան համեստ ու հրաշալի անձնավորություն, ինչպիսին նրան գիտենք: