211652_close_icon
views-count44083 դիտում article-date 12:17 21-01-2016

Ազատամարտիկ ներկայացած խանութի տերն իրականում դատվել է կողոպուտի համար և ոչ մի կապ չի ունեցել Արցախյան պատերազմի հետ. բանտում նրան կնքել են «Շակալ» և «Թաշկինակ» մականվամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունվարի 19-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հագուստի խանութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում խանութի սեփականատիրոջ՝ Արսեն Արսենյանի կինը՝ տիկին Սուսաննան, հեռախոսով հայտնել էր. որ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ պայթեցրել են ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ իր ամուսնու խանութը: Արդեն դեպքի վայրում տեսախցիկի առաջ տիկին Սուսաննան հրաժարվում էր դեպքի մասին մանրամասներ հայտնել, սակայն պնդում էր, որ պայթյունը կազմակերպվել է Ս. Ալեքսանյանի կողմից, քանի որ իրենք նախկինում ֆինանսական խնդիրներ են ունեցել: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բավարար հիմքեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի օրը Ա. Արսենյանը հրաժարվում էր նաև երևալ տեսախցիկի առջև: Ֆոտոլրագրողի ճշտող հարցին, թե ինչն է պատճառը, որ ազատամարտիկ ներկայացած Ա. Արսենյանն ու նրա կինը՝ տիկին Սուսաննան հրաժարվում են խոսել տեսախցիկի առաջ, Սուսաննան պատասխանել էր. «Սթրես ենք տարել, հետո, որ պետք լինի, մանրամասնորեն կներկայացնեմ»: Այսօր՝ հունվարի 21-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզել է, որ մինչ 90-ական թվականներին շատ հայորդիներ, այդ թվում՝ կանայք, զոհաբերելով իրենց կյանքը, պաշտպանում էին հայոց սահմաններն առանց շահի, 1992 թվականի պատերազմական այդ վատ օրերին Ա. Արսենյանը Երևան քաղաքի Մաշտոցի դատարանի կողմից կողոպուտ կատարելու համար դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա պատիժը կրում է 4 տարի, սակայն 96 թվականին համաներմամբ ազատ է արձակվում: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն ժամանակ քրեական օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Մեր տեղեկություններով՝ թե Սովետաշենի բանտում, թե գաղութում նա իր բանտախուցը հաճախակի է փոխել, քանի որ խնդիրներ է ունեցել այլ բանտարկյալների հետ, ովքեր նրան կասկածել են ֆելդշերների միջոցով բանտի ղեկավարությանը տեղեկություններ փոխանցելու մեջ, ինչի համար էլ նրան կնքել են մականուններով՝ կոչելով «Շակալ», ով տեղեկություններ էր հայտնում բանտի մասին ինչ-որ մարդկանց, իսկ հետո կնքել են «Թաշկինակ», քանի որ հաճախակի էր տեղափոխվում բանտախից բանտախուց: [color=#CC0000][url=https://shamshyan.com/hy/article/2016/01/19/74966/]SHAMSHYAN.com[/url][/color]-ը առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնի կեղծ ազատամարտիկ Ա. Արսենյանի կողմից կողոպուտի մասին տեղեկությունները: Նախկինում կողոպուտի համար դատապարտված կեղծ ազատամարտիկ Արսեն Արսենյանը [img]/ups/images/0524423001453364709936535.jpg[/img] Ինչպես ավելի վաղ նշված տեղից [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/19/74966/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում պայթյուն էր տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 144/6 հասցեում գործող հագուստի սրահում: Անհայտ անձը պայթուցիկ էր տեղադրել խանութի ապակու վրա և պայթեցրել այն, ինչի հետևանքով կոտրվել էին խանութի ապակիները, մի քանի մանեկեններ: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով զոհեր, վիրավորներ չկահւն և հրդեհ տեղի չէր ունեցել: Ճիվաղի գործողություններն արձանագրել էր խանոթում տեղադրված տեսախցիկը, որում երևում է, թե ինչպես է «կենդանին» նախ 2 անգամ փորձում պայթեցնել և միայն 3-րդ փորձից է կարողանում հասնել իր նպատակին: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ խանութը պատկանում է ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ Արսեն Արսենյանին և ազատամարտիկն իր ընտանիքը պահում է խանութի հաշվին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Արսենյանի կինն ասել էր. «Առաջին անգամ խանութը փորձել են պայթեցնել գազի բալոնների միջոցով՝ հունվարի 15-ին, գիշերը ժամը 05-ի սահմաններում, ինչը նույնպես արձանագրվել է տեսախցիկներով, և մինչ Մալաթիայի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, այսօր տեղի ունեցավ հերթական դեպքը: Մենք վստահ ենք, որ այդ ամենը կազմակերպում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, քանի որ մեր և նրա միջև խնդիրներ են ժամանակին եղել ու հիմա այս եղանակով պատգամավորը փորձում է հաշվեհարդար տեսնել մեր ընտանիքի նկատմամբ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր