Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Հունվարի 20-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 16բ շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 20-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 86 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 20-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան Ձորք փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 20-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ 4 թիվ 47 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան (8 տարեկան) մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: