211652_close_icon
views-count8761 դիտում article-date 12:39 18-07-2017

Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ: Հիմնական իրադարձությունները ծավալվել են 1-ին խաղակեսում: Դաշտի տերերը 20-րդ րոպեին բացել են հաշիվը: 27-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» հավասարեցրել է հաշիվը՝ աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 38-րդ րոպեին Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո մանկունյանցիների երկրորդ գոլի հեղինակ է դարձել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: 2:1 հաշիվը մնացել է անփոփոխ մինչև խաղի վերջը: Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սոլթ Լեյքի» կազմում հայտավորված չի եղել, իսկ Մխիթարյանը 2-րդ խաղակեսում փոխարինվել է: Նշենք, որ ամերիկյան հավաքի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 20-ին կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ, հուլիսի 23-ին՝ Մադրիդի «Ռեալի», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնայի»: [b]Ընկերական հանդիպում [/b] «Ռեալ Սոլթ Լեյք» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 Սիլվա, 23 – Հենրիխ Մխիթարյան, 29, Ռոմելու Լուկակու, 38
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր