211652_close_icon
views-count2154 դիտում article-date 14:01 13-01-2016

«Ռեալ Սոլթ Լեյքի» մարզիչ. Հուսով եմ, որ շուտով Մովսիսյանը կմիանա մեզ

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը հաստատել է, որ Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ իրենց թիմ: Հիշեցնենք, որ Մովսիսյանն «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես է եկել մինչև 2010 թվականը: «Այսպես ասեմ. ծուխն առանց կրակ չի լինում: Բանակցություններ ենք վարու ու հույս ունենք, որ շուտով կկարողանանք պաշտոնապես հայտարարել տրանսֆերի մասին, թեպետ չարժե իրադարձություններից առաջ ընկնել: Դա հզոր և արագավազ հարձակվող է, որը կարող է ազատ գոտի ներխուժել և գոլ խփել: Նա կարող է ցանկացած դիրքում խաղալ, սակայն հիմնականում ես նրան տեսնում եմ կենտրոնական հարձակվողի դիրքում», ասել է Կասարը:

Նմանատիպ նյութեր