Ի՞նչ ճակատագիր ունեցան Վանո Սիրադեղյանի զավակները. Newmag.am
newmag-ը հանդիպել է Վանո Սիրադեղյանի երեխաների հետ: Նրանք սովորաբար փակ են հանրության համար, քանի որ չեն ցանկանում որևէ լրատվամիջոցի էջերում դառնալ քաղաքական շահարկումների առարկա:
Ինտերպոլը 15 տարի փնտրում է նրան ու չի գտնում: Նրա հավատարիմ ընթերցողները 15 տարի վերընթերցում են նրա պատմվածքներն ու սպասում են նոր ժողովածուի տպագրության: Զավակները 15 տարի սպասում են իրենց հորը և հույսները չեն կորցնում: Նրա կանայք 15 տարի ապրում են միայն անցած-գնացած երջանկության կամ տառապանքի հուշերով:
Վանո Սիրադեղյանի գերդաստանը նրա բոլոր ընտանիքներն են, որոնց մասին մենք քիչ բան գիտենք, կամ գրեթե ոչինչ: Վանոյի արտասովոր ճակատագրից բաժին է հասել յուրաքանչյուր Սիրադեղյանի: Ծանր ժամանակներում ծանր պատասխանատվություն ստանձնած և ծանր մեղադարանքներով անհետացած արտասովոր մարդու մասին հուշերը, որոնք հավաքել է newmag-ը, նույնպես ծանր են՝ ծանր լույսի պես ծանրացած, բայց նաև շատ անձնական ու լուսավոր:
Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետը պատմել էր, թե Վանո Սիրադեղյանն ինչպես է հեռացել Հայաստանից: Թիկնապահը Սիրադեղյանի մեկնելու օրն է վերջին անգամ շփվել նրա հետ: Սուրեն Սիրունյանը պատմել էր նաև, որ Սիրադեղյանը մեքենայում իր գլխարկն էր թողել: Այդ գլխարկը Սուրեն Սիրունյանը հանձնել էր Վանո Սիրադեղյանի դստերը` Արփիին:
«Սուրենը եկավ, ասաց՝ Արփի՛, էս պապայիդ գլխարկն ա, թող մնա քեզ մոտ: Ինքը ասաց՝ հետ կգա»:
Մանրամասներն` [url=https://newmag.am/2016/vano-3/#wp-image-27190]այստեղ[/url]