211652_close_icon

ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը ենթարկվել են հարձակման, սակայն չեն կոտրվել. ՀՀ ԱԳՆ

views-count811 դիտում article-date 13:48 20-01-2016
ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից՝ ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Իրականացվում են համապատասխան աշխատանքներ կայքէջերի բնականոն գործունեությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար:

Նմանատիպ նյութեր