ԵԱՀԿ ԽՎ ղեկավարն Ադրբեջան կայցելի
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկա Կաներվան հունվարի 24-ին երկօրյա այցով կժամանի Ադրբեջան: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Apa գործակալությունը:
Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովայի խոսքով՝ այցի շրջանակներում ԵԱՀԿ ԽՎ նախագահը հանդիպումներ է անցկացնելու ինչպես խորհրդարանում, անպես էլ այլ պաշտոնատար անձանց հետ:
Քննարկվելու են ԵԱՀԿ ԽՎ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները, կառույցի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և այլ թեմաներ: