211652_close_icon
views-count79669 դիտում article-date 19:20 19-01-2016

Ողբերգական դեպք Երևանում. լոգարանում հայտնաբերվել է 67-ամյա տղամարդու դին, որսորդական հրացանը, իսկ ննջարանում` երկտող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են տանտիրոջ` 67-ամյա Հ. Փ.-ի դին` գլխի մասում հրազենային վնասվածքով: Դիակի վրա հայտնաբերվել է նաև որսորդական հրացան, իսկ ննջարանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Անում եմ գիտակցորեն, ոչ ոք մեղավոր չէ: Այլընտրանք չունեմ, քոռանում եմ»: Նշված երկտողը տեղում քննիչ Հակոբ Գևորգյանի կողմից հրացանի հետ առգրավվել է ընթերականների ներկայությամբ և քննիչ Հ. Գևորգյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` ձեռագրաբանական, մատնադրոշմային, հետքաբանական, ձգաբանական և դիակի դատաբժշկական: Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածը շրջապատում հարգանք էր վայելում: Լինելով լավ արհեստավոր, գրեթե բոլոր հարևաններին իր արհեստով օգնում էր. «Զարմանում ու ցավ ենք ապրում, թե ինչու այսպես եղավ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր