Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Վեդի-Լուսաշող, Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները:
Մեղրի-Քաջարան ճանապարհահատվածի 35-40 կմ հատվածում բուք է, ինչպես նաև վատ տեսանելիություն, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):


